ՏՆԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

11.07.2012 16:46

Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

ԵՐԵՎԱՆ, 11 հուլիսի. /ԱՌԿԱ/. Հանրապետության առևտրային բանկերի կողմից ներգրավված՝ Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը 2012թ.-ի մայիսի վերջին կազմել է 373,8 մլրդ դրամ: Այդ մասին նշվում է ՀՀ ԿԲ կայքում:

Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, այդ  ցուցանիշը մայիսին, նախորդ ամսվա համեմատ, մեծացել է 4 տոկոսով:

Միաժամանակ տնային տնտեսությունների ժամկետային արտարժութային ավանդները մայիսի վերջին կազմել են մոտ 310,2  մլրդ դրամ կամ տնային տնտեսությունների բոլոր արտարժութային ավանդների շուրջ 83 տոկոսը՝ ապրիլի համեմատ ավելանալով 5,3 տոկոսով։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի տնային տնտեսությունների արտարժութային ավանդների ծավալը մայիսի վերջին 373,8 մլրդ դրամ է կազմել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024