17.12.2009 13:57
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային Բանկը Հայաստանում 2010թ.-ին 1,5% տնտեսական աճ է կանխատեսում, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը:
Նրա խոսքով, 2009 թվականը դժվար ժամանակ էր Հայաստանի համար, սակայն ճգնաժամի պիկը հաղթահարված է, և տնտեսության մեջ կայունության նշաններ են նշմարվում: «Տնտեսության փափուկ վերականգնում է ընթանում»,- ասաց նա:
Վարուդակիսը նշեց նաև, որ Հայաստանում 2009 թվականին տնտեսական անկման ցուցանիշները կանխատեսվում են 16-17%-ի, իսկ գնաճը՝ 5,5%-ի չափով:-0-
Բաժիններ՝ anticrisis.am @hy @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀԲ-ն ՀՀ-ում 2010թ.-ին 1,5% տնտեսական աճ է կանխատեսում
Բանալի բառեր:
Կարդալ ամբողջությամբ