ՏՈԼՈՍԱ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը կայունացել է. ԱՄՀ

11.12.2012 18:55

Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը կայունացել է. ԱՄՀ

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը, 2012թ.-ի մայիս-հունիս ամիսների հայկական դրամի արժեզրկման ժամանակահատվածից հետո, կայունացել է Կենտրոնական բանկի ջանքերի շնորհիվ, երեքշաբթի լրագրողներին հայտնեց Հայաստանում ԱՄՀ մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսան:

Ըստ նրա՝ ԱՄՀ-ն դրական է համարում առաջին փուլում ազգային արժույթի արժեզրկման գործընթացին ԿԲ-ի չմիջամտելը, սակայն հասկանում է, որ կարգավորիչը չէր կարող թույլ տալ, որպեսզի այդ գործընթացները շուկայի ապակայունացման հանգեցնեն:

«Այդ պատճառով ԿԲ-ն սկսեց արժույթների վաճառք իրականացնել, որպեսզի նվազեցնի հայկական դրամի վրա ճնշումը: Այդ նպատակով միջազգային պահուստներ օգտագործվեցին, սակայն ավելի ուշ ԿԲ-ն հետ գնեց վաճառված արժույթի մի մասը»,- ասաց նա:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանի արժույթի շուկայում իրավիճակը կայունացել է. ԱՄՀ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024