ՏՈԿԻՈ թեմյով բոլոր նորությունները

Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

28.11.2014 12:21

Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 28 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. ՕՊԵԿ–ի` արդյունահանման քվոտաներն անփոփոխ թողնելու որոշման հետևանքով նավթի գների կրճատման ֆոնին Տոկիոյի` Ասիայում խոշորագույն ֆոնդային բորսայի հիմնական ցուցանիշներն աճել են, հաղորդում է Փրայմը։

Ֆոնդային շուկայում դրական դինամիկային նպաստել է նաև դոլարի նկատմամբ իենի փոխարժեքի նվազումը` բորսայում փակման պահին 1 դոլարն արժեր 118.2 իեն` նախօրեի 117.3 իենի դիմաց։

Երկրի 225 առաջատար ընկերությունների բաժնետոմսերի փոխարժեքներն արտացոլող Nikkei գլխավոր ցուցիչն աճել է 1.23 տոկոսով` մինչև 17459,85 կետ։ Բորսայի առաջին էլիտար հատվածի բոլոր ընկերությւոնների բաժնետոմսերի փոխարժեքներն արտացոլող TOPIX ավելի լայն ցուցիչը բարձրացել է 1.32 տոկոսով` մինչև 1410.34 կետ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Նավթի գների կտրուկ նվազման ֆոնին Տոկիոյում առուվաճառքների ավարտին աճ է գրանցվել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024