տոկոադրույք թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը նվազեցրել է հիփոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքը

31.07.2018 17:50

Կոնվերս Բանկը նվազեցրել է հիփոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքը

ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի./ԱՌԿԱ/. Կոնվերս Բանկը վերանայել է «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում, ինչպես նաև Ազգային հիփոթեքային ընկերության միջոցներով վերաֆինանսավորվող  վարկավորման պայմանները՝ նվազեցնելով տոկոսադրույքը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

«Կարևորելով երիտասարդ ընտանիքների համար վարկավորման լավագույն պայմանների ստեղծումը, երիտասարդների համար հասանելի, մատչելի պրոդուկտների գործարկումը՝ Կոնվերս Բանկը հերթական անգամ վերանայել է  «Մատչելի բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում վարկավորման տոկոսադրույքը: Այսուհետև Բանկը այդ ծրագրի շրջանակներում վարկավորում է իրականացնելու տարեկան  7,5 տոկոս  դրույքաչափով, որից Երևանում սուբսիդավորվում է 2 տոկոսը, իսկ մարզերում՝ 4 տոկոսը: Ըստ որում, վարկի սպասարկման համար հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու»,-նշել են Կոնվերս Բանկից:

Զուգահեռաբար նշվել է, որ Ազգային հիփոթեքային ընկերության կողմից վերաֆինանսավորվող ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկեր Երևանում այսուհետ տրամադրվելու են  տարեկան 11, իսկ մարզերում՝ 10 տոկոս դրույքաչափով: Երևանում էներգաարդյունավետ ձեռքբերման, վերանորոգման և կառուցապատման վարկավորում է իրականացվելու 10 տոկոսով: Այս վարկատեսակների համար ևս վարկի սպասարկման հավելյալ ամսական վճարներ  չեն գանձվելու:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը նվազեցրել է հիփոթեքային որոշ վարկատեսակների տոկոսադրույքը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024