ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա տոնակատարությանը

08.11.2013 11:07

Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա տոնակատարությանը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն մասնակցեց Խնայողությունների միջազգային օրվան նվիրված տոնակատարություններին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Մեր մասնակցության հիմնական նպատակն է միջոցների խնայողության խթանումը, ինչպես նաև տարբեր պետական ու մասնավոր ընկերությունների ուշադրությունը հրավիրել բնակչության շրջանում ֆինանսական գրագիտության բարձրացմանը», - նշեց իր ելույթում Մարքեթինգի և գովազդի բաժնի պետ Ալեքսանդր Հակոբյանը:

Խնայողությունների համաշխարհային օրը Հայաստանում նշվել է հոկտեմբերի 31–ին` «Իմ ֆինանսական միամսյակը» ծրագրի շրջանակում։ Երևանի Հյուսիսային պողոտայում տեղադրվել էին ավելի քան 20 ֆինանսական կազմակերպությունների տաղավարներ, որտեղ ներկայացվել էր նրանց արտադրանքը։ Այցելուներին նաև հնարավորություն էր ընձեռվել մասնակցել տարբեր մրցույթների, իրենց ցանկությունները գրել թղթի վրա` փակցնելով դրանք խորհրդանշական «Ցանկությունների ծառին»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբը մասնակցել է Խնայողությունների համաշխարհային օրվա տոնակատարությանը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024