ՏՈՒՐՔ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

30.10.2012 16:55

Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

ԵՐԵՎԱՆ, 30 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հարկային եկամուտների և պետական տուրքերի ուղղությամբ ՀՀ պետական բյուջեի մուտքերը 2013թ.–ին նախատեսված են 992,9 մլրդ դրամի չափով, ինչը 118,6 մլրդ դրամով ավելի է 2012թ.–ին նախատեսված ցուցանիշից և 218,2 մլրդ դրամով գերազանցում է 2011թ.–ին այդ ուղղությամբ հավաքված միջոցները, տեղեկացրեց ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը։

«Հարկային մուտքերը հաշվարկելիս հաշվի է առնվում 2013թ.–ի հունվարի 1–ից գործողության մեջ մտնող «Եկամտահարկի մասին» օրենքի էֆեկտը, ինչպես նաև նվազագույն աշխատավարձի բարձրացումը»,– երեքշաբթի ասաց նա` խորհրդարանում ներկայացնելով 2013թ.–ի պետբյուջեի նախագիծը։

Ըստ նրա` հարկային եկամուտները և պետական տուրքերը կազմում են համախմբված բյուջեի եկամուտների 96,25 տոկոսը, որը նախատեսված է 1 տրլն 31 մլրդ 6 մլն դրամի չափով, ինչը 13,2 տոկոսով ավելի է նախորդ տարվա մակարդակից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայաստանի հարկային եկամուտները և պետական տուրքերը 2013թ.–ին կավելացվեն 118,6 մլրդ դրամով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024