ՏՐԱՆԶԱԿՑԻԱ թեմյով բոլոր նորությունները

Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

23.01.2013 12:10

Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 23 հունվարի. /ԱՌԿԱ/. ԵՄ տասնմեկ երկրների ֆինանսների նախարարները երեքշաբթի պայմանավորվել են միասնական հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ, ինչը կոչված է կրճատելու շուկայի սպեկուլյատիվ գործառնությունների ծավալը։ ԵՄ–ի ամբողջ տարածքում այդ հարկը սահմանելու գաղափարը ձախողվել է, գրում է РБК daily–ն։

Արդյունքում` հարկի սահմանմանը կողմ հանդես եկան Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Իսպանիան, Ավստրիան, Պորտուգալիան, Բելգիան, Էստոնիան, Հունաստանը, Սլովակիան և Սլովենիան։ Այն կկիրառվի ֆոնդային շուկայում  (ակցիաներ, պարտատոմսեր) գործարքներ իրականացնելիս. դրույքը կկազմի տրանզակցիայի արժեքի 0,1 տոկոսը, ինչպես նաև` ֆինանսական գործիքների շուկայում (դրույքը` 0,01%)։Ենթադրվում է, որ դրա հաշվին ստացված միջոցները կօգտագործվեն համաեվրոպական բյուջեի ֆինանսավորման և բարդ տնտեսական շրջաններում ֆինանսական համակարգի աջակցման համար պահուստներ ստեղծելու համար։

Հարկային եվրահանձնակատար Ալգիրդաս Սեմետի հաշվարկների համաձայն` հարկը տարեկան կարող է բերել մինչև 57 մլրդ եվրո, սակայն փորձագետներն այդ գնահատականը չափազանց լավատեսական են համարում և 30–35 մլրդ եվրոյի չափով են թվեր նշում։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Եվրագոտու երկրները պայմանավորվել են հարկ սահմանել ֆինանսական տրանզակցիաների նկատմամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024