ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

06.05.2015 20:08

ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է  «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

ԵՐԵՎԱՆ, 6 մայիսի. /ԱՌԿԱ/ ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Տուրիզմի հայկական ինստիտուտում չորեքշաբթի  բացվել է 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակին նվիրված «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը:

Էքսպոզիցիային ներկայացված են ՀՀ պաշտպանության նախարարության «Մայր–Հայաստան» ռազմական թանգարանի, 1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի կենտրոնական թանգարանի (Մոսկվա), «Ստալինգրադի հերոսամարտ» պատմամշակութային արգելոց–թանգարանի (Վոլգոգրադ), Բելառուսի Հայրենական մեծ պատերազմի պետական թանգարանի (Մինսկ), ՀՀ-ում Ղազախստանի դեսպանատան տրամադրած նյութերը, Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների անձնական արխիվային փաստաթղթեր:

Առանձին ներկայացված է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեությունը, որի վերաբերյալ նյութերը տրամադրել է Հայաստանում ՀԱՊԿ ինստիտուտը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի աջակցությամբ Երևանում բացվել է «Մեծ Հաղթանակ` նվաճված միասնությամբ» թանգարանային ցուցադրությունը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024