ՓԱԽՍՏԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովը փորձում է վերականգնել քաղաքական փախստականի կարգավիճակը

22.07.2014 12:33

ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովը փորձում է վերականգնել քաղաքական փախստականի կարգավիճակը

ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի դատարանն այս շաբաթ կդիտարկի այս տարվա ապրիլին Մեծ Բրիտանիայում քաղաքական փախստականի կարգավիճակից զրկված ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովի փաստաբանների բողոքարկումը, գրում է «Կոմերսանտը»։

Նախկին բանկիրի նկատմամբ բրիտանական ՆԳՆ–ի որոշումը կապված է նրա հետ, որ վերջինս փախուստի է դիմել երկրից` չկատարելով դատարանի որոշումը։ Ռուսաստանը և Ուկրաինան մեղադրում են Աբլյազովին բանկի ավանդատուներից 5.5 մլրդ դոլար հափշտակելու մեջ։

Այս տարվա հունվարին Աբլյազովը, ով արդեն եղել է ֆրանսիական բանտում, իրազեկվել է բրիտանական իշխանությունների մտադրության մասին։ Սակայն, նրա փաստաբանները բողոքարկել են բրիտանական ՆԳՆ–ի որոշումը, համարելով, որ Միացյալ Թագավորությունը խախտել է փախստականների պաշտպանության միջազգային օրենքները։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on ԲՏԱ Բանկի նախկին սեփականատեր Մուխտար Աբլյազովը փորձում է վերականգնել քաղաքական փախստականի կարգավիճակը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024