ՓԱՍՏԱԹՂԹԱՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ թեմյով բոլոր նորությունները

Առէկսիմբանկը անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

09.07.2010 10:32

Առէկսիմբանկը անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

ԵՐԵՎԱՆ, 9 հուլիսի./ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի մեջ «Առէկսիմբանկ Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն առաջինն է սկսել էլեկտրոնային փաստաթղթաշրջանառությանն անցնելու գործընթացը՝ էլեկտրոնային տեսքով ներկայացված փաստաթղթերի հետ աշխատելու միասնական մեխանիզմին՝ իրականացնելով «առանց թղթային գործառնության» հայեցակարգի իրականացումը։ Այդ մասին «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ էլեկտրոնային ձևաչափը թույլ է տալիս զգալիորեն կրճատել փաստաթղթաշրջանառության ժամանակը, բարձրացնում է օպերատիվությունն ու արդյունավետությունը, և որպես հետևանք՝ բանկի կառավարման մակարդակը։

Ըստ արևմտան խորհրդատվական ընկերությունների գնահատականի՝ կազմակերպությունների աշխատակիցները թղթային գործարքների կատարման վրա ամբողջ աշխատանքի մինչև 20-30 տոկոս ժամանակն են ծախսում, և այդ պատճառով փաստաթղթաշրջանառության միջոցով կառավարման ավտոմատացման անհրաժեշտության մասին հարցը վաղուց գործնական հարթություն է անցել։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Առէկսիմբանկը անցնում է էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024