ՓԱՍՏԱԹՈՒՂԹ թեմյով բոլոր նորությունները

ՀՐԱՏԱՊ. ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

08.11.2013 14:36

ՀՐԱՏԱՊ. ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

ԵՐԵՎԱՆ, 8 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի համաշխարհային բանկի տնօրենների խորհուրդը նախօրեին դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թվականների համագործակցության ռազմավարությունը, որն իրենից ներկայացնում է երկրի Համաշխարհային բանկի կողմից տրվող օժանդակությունը սահմանող շրջանակային փաստաթուղթ, հայտնում է ՀԲ մամուլի ծառայությունը։

«Ռազմավարությունն առաջիկա չորս տարիներին առաջարկում է 843 մլն դոլարի օժանդակություն` Զարգացման միջազգային ասոցիացիայի (ԶՄԱ), Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (ՎԶՄԲ) և Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) ֆինանսական միջոցների հասանելիության ապահովման միջոցով»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Փաստաթղթում, որը հիմնվում է Հայաստանի` մինչև 2025 թվականի զարգացման ռազմավարության վրա, Համաշխարհային բանկի գործունեության համատեքստում հիմք է ծառայում մասնավոր հատվածում աշխատատեղերի ստեղծումը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՐԱՏԱՊ. ՀԲ–ն դիտարկել է Հայաստանի հետ 2014-2017 թթ.–ներին 843 մլն դոլարի համագործակցության ռազմավարությունը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024