ՓԱՐԻԶ թեմյով բոլոր նորությունները

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

31.03.2015 10:54

Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

ԵՐԵՎԱՆ, 30 մարտի. /ԱՌԿԱ/. Երևանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայաստան 1915» խորագրով նորացված ցուցահանդեսն է բացվելու  ապրիլի 29-ից մինչև հունիսի 4–ը Փարիզի քաղաքապետարանում, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

«Նախորդ տարվա դեկտեմբերին, երբ իմացանք ցուցադրության մասին, որոշեցինք անմասն չմնալ ցեղասպանության հարյուրամյա տարելիցին նվիրված միջոցառումներին և մեր ներդրումն ունենալ միջոցառումների և տարբեր տեսակի քարոզչական նախագծերի իրականացմանը»,- ասաց ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ մարքեթինգի վարչության պետ Հարություն Պողոսյանը

Նրա խոսքով, օգտվելով այն հանգամանքից, որ ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ խոշորագույն բաժնետեր է հանդիսանում ֆրանսիական «Կրեդի Ագրիկոլ» բանկային խումբը՝ մենք նաև փորձելու ենք այդ հսկայածավալ կառույցի աշխատակիցների շրջանում տարածել այդ ցուցադրության շրջանակներում տեղ գտած ինֆորմացիան և ոչ միայն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի ցուցահանդեսը կբացվի Փարիզում ԱԿԲԱ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿի օժանդակությամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024