փետրվարի թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերի տոկոսադրույքներն` ավելացել

18.03.2016 16:24

Հայաստանում փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերի տոկոսադրույքներն` ավելացել

ԵՐԵՎԱՆ, 18 մարտի. /ԱՌԿԱ/. 2016 թ.–ի փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ դրամային վարկերի տոկոսադրույքներն` ավելացել, վկայում են ՀՀ ԿԲ տվյալները։

Հաղորդագրության համաձայն` 2016 թ.–ի փետրվարին, հունվարի համեմատ, մինչև մեկ տարի ժամկետով դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են 1,91 տ.կ.–ով` հասնելով 11,44 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդները` 0,49 տ.կ.–ով` հասնելով 14,12 տոկոսի։

Միաժամանակ մինչև մեկ տարի ժամկետով դոլարային ավանդների տոկոսադրույքները փետրվարին նվազել են 0,23 տ.կ.–ով` հասնելով 5,94 տոկոսի, իսկ մեկ տարուց ավել ժամկետով ավանդներինը` 0,34 տ.կ.–ով` հասնելով 7,5 տոկոսի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Հայաստանում փետրվարին դրամային ավանդների տոկոսադրույքները նվազել են, իսկ վարկերի տոկոսադրույքներն` ավելացել

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024