ՓԻՐՈՒԶ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն օգնել է սպառողներին 2012թ.–ի 1–ին եռամսյակում ավելի քան 76 մլն դրամ փոխհատուցում ստանալ

09.10.2012 13:07

ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն օգնել է սպառողներին 2012թ.–ի 1–ին եռամսյակում ավելի քան 76 մլն դրամ փոխհատուցում ստանալ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն աջակցել է սպառողներին 2012 թվականի առաջին եռամսյակում փոխհատուցել ավելի քան 76 մլն դրամ, երեքշաբթի հայտարարել է Հայաստանի ֆինանսական հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Միաժամանակ, ֆինանսական հաշտարարի գրասենյակը ընթացիկ տարվա ընթացքում շուրջ 260 գրավոր բողոք է ստացել»,– ասաց նա ««Ֆինանսական օմբուդսմենի ինստիտուտը՝ ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա համաժողովի ընթացքում։
«Ինչպես ցույց է տալիս վիճակագրությունը, այս տարի բողոքների մոտ 70 տոկոսը եղել են ապահովագրական ընկերությունների դեմ, գրեթե 30 տոկոս բողոքները բաժին են ընկնում բանկերին, մնացած մասը` վարկային կազմակերպություններին, գրավատներին և այլն»,– ասաց նա՝ ավելացնելով, որ նման հարաբերակցությունը պայմանավորված է ԱՊՊԱ–ի ներդրմամբ և պարտադիր բժշկական ապահովագրությամբ։

Սարգսյանը հայտնեց նաև, որ Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը 2011 թվականին օգնել է սպառողներին փոխհատուցել ավելի քան 58 մլն դրամ, իսկ 2010–ին և 2009–ին այդ ցուցանիշը կազմել է, համապատասխանաբար, 29 մլն դրամ և 26 մլն դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ ֆինանսական հաշտարարի գրասենյակն օգնել է սպառողներին 2012թ.–ի 1–ին եռամսյակում ավելի քան 76 մլն դրամ փոխհատուցում ստանալ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախորդներին ավելի քան 23 մլն դրամ է փոխհատուցել

25.01.2010 18:16

Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախորդներին ավելի քան 23 մլն դրամ է փոխհատուցել

Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաջողել է կողմերին հաշտեցնելու միջոցով հաճախորդներին փոխհատուցել ավելի քան 23 մլն դրամ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ֆինանսական հաշտարարի գրասենյակը հաճախորդներին ավելի քան 23 մլն դրամ է փոխհատուցել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ