Փոլ Էդգար թեմյով բոլոր նորությունները

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը

10.06.2016 20:33

HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը

ԵՐԵՎԱՆ, 10 հունիսի. /ԱՌԿԱ/. HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը (Paul Edgar)` հաջորդելով Թիես Քլեմենցին, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Էդգարի նշանակումն ուժի մեջ կմտնի 2016թ-ի հուլիսի 11-ից հետո և ենթակա է օրենսդրությամբ սահմանված համապատասխան գրանցման: Քլեմենցը ղեկավար պաշտոն կզբաղեցնի Խմբի Առևտրավարկային ուղղության միջազգային հաճախորդների հետ հարաբերությունների վարչության առաջարկների մշակման թիմում:

Փոլ Էդգարն HSBC–ում աշխատում է սկսած 1994թ-ից և միջազգային բանկային գործի ոլորտում հարուստ փորձ ունի: Նա զբաղեցրել է մի շարք պաշտոններ՝ ներառյալ առևտրավարկային դեպարտամենտի սեգմենտային տնօրեն Ավստրալիայում ու Հոնգ Կոնգում և Գործառնական բանկինգ դեպարտամենտի տարածաշրջանային տնօրեն Մերձավոր Արևելքում: Նշանակումներ է ունեցել նաև Ճապոնիայում, Սաուդյան Արաբիայում, Ինդոնեզիայում, Շրի Լանկայում և Լոնդոնում: Նա Հայաստան կժամանի Մավրիկիոսից՝ թողնելով առևտրավարկային դեպարտամենտում զբաղեցրած իր ներկայիս պաշտոնը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on HSBC Բանկ Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն է նշանակվել Փոլ Էդգարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024