ՓՈԽԱԴՐՈՒՄՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք» համակարգով դրամական փոխադրումների շրջանառությունը 2011թ.-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը

07.02.2012 12:37

«Անելիք» համակարգով  դրամական փոխադրումների շրջանառությունը 2011թ.-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը

ԵՐԵՎԱՆ, 7 փետրվարի. /ԱՌԿԱ/. «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով 2011 թվականին իրականացված փոխանցումների ծավալը 2010 թվականի համեմատ աճել է 13 տոկոսով՝ գերազանցելով 1 մլրդ դոլարը, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Անելիք Բանկի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշվում է մամուլի հաղորդագրության մեջ, 2011 թվականին «Անելիք» համակարգով իրականացրած փոխանցումների թիվը շուրջ 2 մլն փոխանցումներ 2010 թվականի համեմատ ավելացել է 50 տոկոսով: Միաժամանակ, զգալի աճ է գրանցվել 37 տոկոսով ռուսական ռուբլով կատարած փոխանցումների մասով:

««Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգով, որը գործում է աշխարհի ավելի քան 90 երկրների 63,000 սպասարկման կետերում, Հայաստանում օգտվում են 9 հայկական բանկեր, որը վկայում է «Անելիք» Դրամական Փոխադրումների Համակարգի բարձր հեղինակության ու համբավի մասին ոչ միայն Հայաստանում, այլ նաև արտերկրում»,- ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի Ֆինանսական շուկաներում գործառնությունների և թղթակցային հարաբերությունների վարչության պետ Արման Շուշյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք» համակարգով դրամական փոխադրումների շրջանառությունը 2011թ.-ին գերազանցել է 1 մլրդ դոլարը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024