ՓՈԽԱԴՐՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

«Անելիք» համակարգի միջոցով իրականացված դրամական փոխադրումների քանակն ավելացել է 34 տոկոսով՝ հասնելով 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 835 հազարի

14.07.2012 16:00

«Անելիք» համակարգի միջոցով իրականացված դրամական փոխադրումների քանակն ավելացել է 34 տոկոսով՝ հասնելով 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 835 հազարի

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Անելիք» Դրամական փոխադրումների համակարգով 2012 թվականի 1 - ին կիսամյակի ընթացքում կատարվել է մոտ 835 հազ. փոխանցում, որը 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է ավելի քան 34% - ով, շաբաթ օրը «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
Միաժամանակ 2012 թվականի հունվար - հունիս ամիսներին «Անելիք» համակարգով իրականացվել է շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք փոխանցումներ, որը գրեթե կրկնում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը:

Ըստ  «Անելիք Բանկ » ՓԲԸ Մարքեթինգի և  հասարակության հետ կապերի վարչության պետ Արմեն Արևյանի՝  «Անելիք » Դրամական փոխադրումների համակարգը, լինելով առաջատարներից մեկն իր ոլորտում, հաստատուն է պահում իր դիրքերը տվյալ շուկայում և առաջարկում է մատչելի սակագներ ԱՊՀ երկրներում։

Արևյանը նշեց, որ ՌԴ ռուբլով փոխանցումների պարագայում ամբողջ համակարգով գործում է 0,5-0,9% սակագինը, իսկ մնացած առժույթների դեպքում գումարից կախված սակագները նույն կարգի մատչելի են, եթե նրանք ընկնում են «Անելիք Սուպեր» սակագների սանդղակի տակ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք» համակարգի միջոցով իրականացված դրամական փոխադրումների քանակն ավելացել է 34 տոկոսով՝ հասնելով 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք մոտ 835 հազարի

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024