ՓՈԽԱՐԺԵՔ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայկական դրամը կշարունակի ամրապնդվել դոլարի նկատմամբ. փորձագետ

25.11.2010 15:43

Հայկական դրամը կշարունակի ամրապնդվել դոլարի նկատմամբ. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 25 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. Մինչև տարեվերջ հայկական դրամը կշարունակի ամրապնդվել ԱՄՆ դոլարի նկատմամբ, կանխատեսում է FOREX CLUB ընկերությունների խմբի վերլուծաբան Միքայել Վերդյանը։

«Մենք վաղուց ենք զբաղվում դրամի վարքագծի վերլուծությամբ: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հոկտեմբերին դրամի փոխարժեքը դոլարի դիմաց 359,6 դրամ է կազմել։ Մենք մինչև տարեվերջ դոլարի նկատմամբ դրամի ամրապնդում ենք կանխատեսում՝ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց մինչև 353-350 դրամ»,- հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «ԱՌԿԱ» գործակալության հարցին ի պատասխան ասաց Վերդյանը։

Նոյեմբերի 10-24-ը հայկական դրամը 3,62 կետով կամ 1 տոկոսով (365,29-ից մինչև 361,67 դրամ) արժևորվել է ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Ամռան սկզբից հայկական դրամի հանդեպ ԱՄՆ դոլարի փոխարժեքի առավելագույն ցածր նիշը նոյեմբերի 1-ին է գրանցվել, երբ փոխարժեքը 357,98 դրամի նիշում է հաստատվել՝ մեկ ամերիկյան դոլարի դիմաց, իսկ առավելագույն բարձրը՝ հունիսի 1-ին (մեկ դոլարի դիմաց 377,97 դրամ)։ Այսօրվա դրությամբ փոխարժեքը 361,67 դրամ է մեկ ԱՄՆ դոլարի դիմաց։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Հայկական դրամը կշարունակի ամրապնդվել դոլարի նկատմամբ. փորձագետ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024