ՓՈԽԱՐՋԵՔ թեմյով բոլոր նորությունները

2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը

01.04.2010 12:34

2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը, «ԱՌԿԱ» գործակալությանն ասել է Ամերիաբանկի զարգացումների գծով տնօրեն Տիգրան Ջրբաշյանը։

Ըստ նրա, այս տարվա ընթացքում դրամը կարժեզրկվի, սակայն դրա տատանումները բավականին սահուն կլինեն։

Մարտի 1–18-ը հայկական արժույթը հետևողականորեն արժեզրկվում էր ԱՄՆ դոլարի նկատմամբ 19,82 կետով (384,54–ից հասնելով 404,36 դրամի)։ Ընդ որում արժեզրկման գագաթնակետը գրանցվեց մարտի 18-ին, երբ փոխարժեքը հաստատվեց 404,36 դրամ՝ մեկ դոլարի դիմաց։ Մարտի 31-ի տվյալներով մեկ դոլարի փոխարժեքը կազմել է 400,50 դրամ։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on 2010թ.-ին հայկական արժույթի փոխարժեքը մեկ ԱՄՆ դոլարի նկատմամբ կգերազանցի 400 դրամը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024