ՓՈԽԶՆՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում փոխանցումների ծավալը I եռամսյակում ավելացել է 25%

28.04.2011 18:05

Հայաստանում փոխանցումների ծավալը I եռամսյակում ավելացել է 25%

ԵՐԵՎԱՆ, 28 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2011 թ.-ի առաջին եռամսյակում Հայաստան իրականացված փոխանցումների ծավալը 25 տոկոսով գերազանցել է 2010 թ.-ի նույն ցուցանիշը, ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը:

«Մաքուր հոսքի ցուցանիշով աճը կազմել է 35 տոկոս», - հինգշաբթի հայկական բանկերի նախագահների և ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի միջև տեղի ունեցած հանդիպումից հետո լրագրողներին ասաց Ջավադյանը:

Նման միտումը դրական համարելով՝ Ջավադյանը վստահություն հայտնեց, որ 2011 թ.-ին Հայաստանում կհաջողվի պահպանել ոչ միայն կայուն մակրոտնտեսական իրավիճակը, այլև գրանցել բավականին լուրջ և լավ ցուցանիշներ ֆինանսական համակարգում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում փոխանցումների ծավալը I եռամսյակում ավելացել է 25%

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024