ՓՈՊԱՆՑՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

Հայաստանում փոխանցումների ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1,73 մլրդ դոլար` կրճատվելով 7,5 տոկոսով

04.02.2015 16:02

Հայաստանում փոխանցումների ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1,73 մլրդ դոլար` կրճատվելով 7,5 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /ԱՌԿԱ./ Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ոչ կոմերցիոն նպատակներով 2014 թ.–ի արդյունքում ստացվել է մոտ 1 728,5 մլն դոլար` 2013 թ.–ի համեմատ կրճատվելով 7,5 տոկոսով կամ 141,1 մլն դոլարով, նշվում է ՀՀ ԿԲ կայքում։

Միաժամանակ Հայաստանից արտերկիր կատարվող փոխանցումների ծավալը կազմել է մոտ 339,5 մլն դոլար` 2013 թ.–ին գրանցված 324,2 մլն դոլարի համեմատ` ապահովելով 4,7 տոկոսի աճ, իսկ մուտքերի զուտ ներհոսքը հաշվետու ժամանակահատվածում կազմել է մոտ 1 388,9 մլն դոլար` 1 545,6 մլն դոլարի համեմատ։

Հատկանշական է, որ միայն 2014 թ.–ի դեկտեմբերին հանրապետություն ստացված դրամական միջոցների ծավալն աճել է 9,1 տոկոսով` գերազանցելով 127,3 մլն դոլարը, ինչը, սակայն, 24,5 տոկոսով զիջում է 2013 թ.–ի դեկտեմբերի ցուցանիշին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Հայաստանում փոխանցումների ծավալը 2014 թ.–ին կազմել է մոտ 1,73 մլրդ դոլար` կրճատվելով 7,5 տոկոսով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024