փոքր և միջին բիզնես թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

28.09.2018 17:41

ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը, հաշվի առնելով երկրում փոքր բիզնեսի ոլորտի զարգացման և խթանման կարևորությունը, սկսում է փոքր ու միջին բիզնեսի ակտիվ վարկավորում, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Այսուհետ ՎՏԲ-Հայաստան Բանկում կարելի է ստանալ վարկ նոր բիզնես սկսելու  կամ  արդեն գոյություն ունեցող բիզնեսը զարգացնելու նպատակով՝ առավել շահավետ պայմաններով:

Նոր պրոդուկտային շարքի շրջանակներում Բանկն առաջարկում է ՀՀ դրամով վարկեր և վարկային գծեր նվազեցված տոկոսադրույքով՝ սկսած տարեկան 13%-ից: Նոր պրոդուկտային շարքը ներառում է նաև անգրավ վարկեր մինչև 5 մլն ՀՀ դրամ գումարով հայտի քննարկման և հաստատման նվազագույն ժամկետով:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկը հայտարարում է փոքր և միջին բիզնեսի վարկավորման վերագործարկման մասին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024