ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆ թեմյով բոլոր նորությունները

Երևանի 2011թ. բյուջեն կկազմի 114 մլրդ դրամ. քաղաքապետարան

24.12.2010 15:21

Երևանի 2011թ. բյուջեն կկազմի 114 մլրդ դրամ. քաղաքապետարան

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /ԱՌԿԱ/. Երևանի 2011 թվականի մոտ 114 մլրդ դրամի չափով բյուջեն է հաստատվել նախօրեին մայրաքաղաքի Ավագանու խորհրդի նիստում, որը գլխավորել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

«Երևանի 2011թ. բյուջեի եկամուտները նախատեսված են 55 մլրդ 796 մլն դրամ, ծախսերը՝ 58 մլրդ 296 մլն դրամ։ 2 մլրդ 500 մլն դրամ պակասուրդն ամբողջությամբ ֆինանսավորվելու է տարեսկզբի ազատ մնացորդի հաշվին»,- բյուջեի նախագիծը ներկայացնելով՝ հայտարարեց քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վահե Նիկոյանը։ Նրա խոսքերով՝ Երևանի պահուստային ֆոնդի համար նախատեսված է մոտ 4 մլրդ դրամ։

Նիկոյանը հայտնեց, որ նախորդ տարվա համեմատ մոտ 6,7 տոկոսով ավելացել է եկամտային մասը, իսկ հաջորդ տարում հարկային մուտքերն ու սեփական եկամուտները ևս 14 տոկոսով ավելի են նախատեսված։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Երևանի 2011թ. բյուջեն կկազմի 114 մլրդ դրամ. քաղաքապետարան

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024