քաղաքացիներ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ քաղաքացիները կարող են իրենց վարկային պատմությունը ստանալ Հայփոստի բաժանմունքների միջոցով

04.10.2016 11:32

ՀՀ քաղաքացիները կարող են իրենց վարկային պատմությունը ստանալ Հայփոստի բաժանմունքների միջոցով

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Մեկնարկում է «Հայփոստ» ՓԲԸ–ի և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի համատեղ ծրագիրը, որը թույլ է տալիս ֆիզիկական և իրավաբանական անձանց (վարկային տեղեկատվության սուբյեկտներին) պատվիրել և ստանալ իրենց վարկային պատմությունը (վարկային զեկույցը) Հայփոստի բաժանմունքների միջոցով, հաղորդում է Հայփոստի մամուլի ծառայությունը։

«Մինչ այժմ վարկային զեկույցի թղթային տարբերակը վարկային տեղակատվության սուբյեկտները կարող էին ստանալ միայն «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ–ի գրասենյակում: Այժմ ՀՀ տարածքում գործող վարկային բյուրոյի՝ «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի և «Հայփոստ» ՓԲԸ-ի համագործակցության շնորհիվ՝ հաճախորդները, խնայելով ժամանակը, կարող են ստանալ իրենց վարկային զեկույցը «Հայփոստ» ՓԲԸ-ի մոտակա փոստային բաժանմունքում», – նշվում է հաղորդագրության մեջ։

Առաջիկա ամիսներին ծառայությունը հասանելի կլինի նաև ՀՀ «Հայփոստ» ՓԲԸ–ի բոլոր մարզային բաժանմունքներում: –0–

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ քաղաքացիները կարող են իրենց վարկային պատմությունը ստանալ Հայփոստի բաժանմունքների միջոցով

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024