Քանաքեռի դպրոց թեմյով բոլոր նորությունները

«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

20.04.2016 10:58

«Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

ԵՐԵՎԱՆ, 20 ապրիլի./ԱՌԿԱ/. «Իմ ֆինանսների միամսյակը» ամենամյա ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ աշխատակիցները հանդիպեցին ՌԴ Պաշտպանության նախարարության թիվ 21 միջնակարգ դպրոցի ուսուցչական կազմի հետ, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը։

Հանդիպումը նվիրված էր պլաստիկ քարտերին: Զրույցի ընթացքում Բանկի աշխատակիցները ներկայացրեցին պլաստիկ քարտերի ստեղծման պատմությունը, պատմեցին բանկերի կողմից առաջարկվող քարտային ծառայությունների մասին, ինչպես նաև պատասխանեցին ուսուցիչների բազմաթիվ հարցերին:

Մասնավորապես քննարկվեցին բանկոմատների միջոցով միջազգային դրամական փոխանցումների իրականացման ձևերը, տրվեցին խորհուրդներ, թե ինչպես կարելի է ավելի շահավետ պայմաններով փոխարկել քարտով ստացվող աշխատավարձը, նաև հասարակական վայրերում վճարային քարտերի օգտագործման անվտանգությանը առնչվող մի շարք հարցեր:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Իմ ֆինանսների միամսյակը 2016» ծրագրի շրջանակներում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ի աշխատակիցներն այցելեցին Քանաքեռի դպրոցներին մեկը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024