ՔԱՐՏԵԶ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ Հայաստան Բանկը ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի նոր ծառայություն է գործարկել

19.04.2012 17:48

ՎՏԲ Հայաստան Բանկը ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի նոր ծառայություն է գործարկել
ԵՐԵՎԱՆ, 19 ապրիլի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկեց նոր ժամանակակից ծառայություն` ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզ, որը մշակվել է ՎՏԲ խմբի «Մուլտիկարտա» ՍՊԸ պրոցեսինգային ընկերության կողմից, հինգշաբթի «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բանկի մամուլի ծառայությունից:
Ինչպես նշվում է հաղորդագրությունում, առցանց քարտեզը, որում նշված են ՎՏԲ խմբի շուրջ 7 200 բանկոմատների հասցեներ, արդեն հասանելի է IPhone և Android հեռախոսների համար և ներկայացված է Apple Store¹-ում և Android Market²-ում:
«Վերջին ժամանակներս մեր կյանքում զգալի տեղ են գրավել նոր տեխնոլոգիաները, իսկ սմարթ հեռախոսները դարձել են նրա անբաժանելի մասը: Նրանք զգալիորեն կրճատել են բանկային սպասարկման ոլորտում Բանկ-Հաճախորդ հարաբերություններում առկա սահմանները: ՎՏԲ Խումբը կարևորում է ժամանակակից տեխնոլոգիաների առկայությունը բանկային սպասարկման համակարգում: Մեր նպատակը Հաճախորդի որակով և արդյունավետ սպասարկումն է»,- նշեց ՎՏԲ Հայաստան Բանկի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՎՏԲ խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզը հնարավորություն է ընձեռում ծանոթանալ մոտակա բանկոմատների հասցեներին և կարգավիճակին, տրամադրվող թղթադրամի տեսակներին, ինչպես նաև ստանալ լրացուցիչ տեղեկություն այլ ծառայությունների մասին (կոմունալ վճարումներ, քարտից քարտ փոխանցումներ, և այլն):
Այս նորագույն ծառայությունը ստեղծում է ՎՏԲ Խմբի հաճախորդների սպասարկման նոր հնարավորություններ: Սա ինտերակտիվ քարտեզ է, որի միջոցով հաճախորդները ցանկացած պահի և ցանկացած վայրում կարող են ստանալ տեղեկատվություն «Միասնական բանկոմատային ցանցի» մոտակա բանկոմատների հասցեների մասին, ինչպես նաև հետիոտնային կամ ավտոմեքենայի կարճ երթուղին դեպի մոտակա բանկոմատը
«Միասնական բանկոմատային ցանցը» թույլ է տալիս Հայաստանում, Բելառուսում, Վրաստանում, Ղազախստանում ՎՏԲ Խմբի բանկերի, ինչպես նաև Ռուսաստանում ՎՏԲ 24 բանկի քարտապաններին դրամական միջոցները կանխիկացնել ՎՏԲ խմբի և ՎՏԲ24 բանկերի բանկոմատներից «տեղական» պայմաններով` անկախ ժամանման երկրից:
Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՎՏԲ Հայաստան Բանկը ՎՏԲ Խմբի բանկոմատների էլեկտրոնային քարտեզի նոր ծառայություն է գործարկել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024