ՔԱՐՏ ԱՐԳԵԼԱՓԱԿՈՒՄ թեմյով բոլոր նորությունները

ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

29.04.2014 11:47

ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

ԵՐԵՎԱՆ, 29 ապրիլի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ պատժամիջոցների ենթարկված ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին իր թողարկած կրեդիտային և դեբետային քարտերի արգելափակման մասին։

«Քանի որ ԻնվեստԿապիտալԲանկի քարտերն արգելափակված են, մենք խնդրում ենք մեր քարտապաններին չօգտագործել դրանք առևտրային–սպասարկման կետերում վճարումներ կատարելիս, իսկ արտասահման մեկնելիս օգտագործել կանխիկ գումար կամ այլ բանկերի քարտեր»,– ասվում է ընկերության հաղորդագրության մեջ, հաղորդում է РБК–ն։

Բանկում հատուկ ընդգծել են, որ հաճախորդները կարող են իրենց քարտերից փող կանխիկացնել ԻնվեստԿապիտալԲանկի և СМП Բանկի բոլոր բանկոմատներից և տերմինալներից։ Բացի այդ, կանխիկ գումար կարելի է ստանալ Միավորված հաշվարկային համակարգի բոլոր մասնակից բանկերի, մասնավորապես, Աբսոլյուտ Բանկի, «Ավանգարդի», «Ռոսբանկի», Սվյազ–Բանկի բանկոմատներից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԻնվեստԿապիտալԲանկը նախազգուշացրել է հաճախորդներին քարտերի արգելափակման մասին

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024