ՔԵՍԱԲ թեմյով բոլոր նորությունները

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

15.07.2014 12:27

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /ԱՌԿԱ/. «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին, հայտնում են բանկի մամուլի ծառայությունից։

«Բանկի ուշադրության կենտրոնում շարունակում են որպես առաջնահերթություն մնալ մեր սփյուռքահայ հայրենակիցների հիմնախնդիրները»,– նշված է հաղորդագրության մեջ:

Սփյուռքահայերին աջակցության ծրագրի շրջանակներում բանկն արդեն իսկ ֆինանսավորել է Հայաստան ամառային հանգստի ժամանող սիրիահայ երեխաների տրանսպորտային ծախսերը: Այս անգամ բանկը նախաձեռնել է օգնել քեսաբահայ երեք ընտանիքների, որոնց համար բանկում բացվել են հաշիվներ և վեց ամսվա ընթացքում դրանց վրա շարունակաբար փոխանցելու է ֆինանսական օժանդակություն: Ինչպես նաև տրամադրվել են վճարային քարտեր` առանց չնվազող մնացորդի և տարեկան սպասարկման միջնորդավճարի գանձման:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն ֆինանսական օգնություն է տրամադրել քեսաբահայերին

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը

11.04.2014 13:44

«Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը

«Անելիք Բանկ» ՓԲԸ աշխատակիցները քեսաբահայերին աջակցելու նպատակով միացել են Ջինիշյան հիշատակի հիմնադրամի կազմակերպած դրամահավաքին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի աշխատակիցները միացել են քեսաբահայերին օգնություն ցուցաբերելու նախաձեռնությանը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024