ՔԼԻՖՖՈՐԴ թեմյով բոլոր նորությունները

Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ

25.10.2011 11:52

Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի  անդամ

ԵՐԵՎԱՆ, 24 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է  ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի  անդամ, տեղեկացնում են բորսայի մամուլի ծառայությունից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի խորհուրդի անդամի պաշտոնում նրա գրանցման մասին ՀՀ Կենտրոնական բանկի որոշումն ուժի մեջ է մտել 18.10.2011թ.-ից:

Աստրիդ Քլիֆֆորդը 2010թ.-ից հանդիսանում է Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրեն՝ աշխատելով Էյչ-Էս-Բի-Սի խմբի անդամ ընկերություններում շուրջ 21 տարի: Մինչ այդ նա զբաղեցրել է տարբեր ղեկավար պաշտոններ Մեծ Բրիտանիայում, Ջերսիում, Միացյալ Արաբական Էմիրություններում, Օմանում, Հնդկաստանում, Վյետնամում, Թայվանում, Հոնկոնգում և ԱՄՆ-ում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Bonds.am @hy @hy, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Աստրիդ Քլիֆֆորդը նշանակվել է ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիայի Դիտորդ խորհուրդի անդամ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024