ՔԿ թեմյով բոլոր նորությունները

Երևանում սպանության փորձ է կատարվել Հայէկոնոմբանկի տնօրենի նկատմամբ

09.12.2020 20:13

Երևանում սպանության փորձ է կատարվել Հայէկոնոմբանկի տնօրենի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի./ԱՌԿԱ/. Հարուցվել է քրեական գործ՝ «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ, հաղորդում է ՔԿ մամուլի ծառայությունը:

2020թ. դեկտեմբերի 8-ի ժամը 19:00-ից  մինչև դեկտեմբերի 9-ի ժամը 08:45-ն ընկած ժամանակահատվածում, առերևույթ հանցագործություն կատարած անձը, շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով «Հայէկոնոմբանկ» ԲԲԸ-ի գործադիր տնօրենին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, վերջինիս պատկանող՝ Երևան քաղաքի Վ.Դավթյան փողոցի շենքերից մեկի  բակում կայանված «LEXUS LX 570» մակնիշի ավտոմեքենայի տակ պայթուցիկ սարք է ամրացրել, որը 2020 թ. դեկտեմբերի 9-ին՝ ժամը 08:45-ի սահմաններում, վարորդի կողմից վարելու ընթացքում պայթել է: Սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել, քանի որ վերոնշյալ ԲԲԸ-ի գործադիր տնօրենը  ավտոմեքենայում չի գտնվել:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Երևանում սպանության փորձ է կատարվել Հայէկոնոմբանկի տնօրենի նկատմամբ

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024