ՕԲԱՄԱ թեմյով բոլոր նորությունները

Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

16.05.2014 11:08

Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

ԵՐԵՎԱՆ, 16 մայիսի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման տիրապետում է 1.95 - 7.15 մլն դոլար արժողության բաժնետոմսերի, դրանցից 1 – 5 մլն դոլարը` գանձապետական պարտատոմսերով։ Այս մասին նշվում է Միացյալ Նահանգների նախագահի և նրա տիկնոջ` 2013 թվականի հաշվետվությունում, որը հրապարակել է Սպիտակ տունը։ Մեծ տարբերությունը բացատրվում է ֆինանսական տեղեկության բացահայտման տարբեր ձևերով և շուկայական կոնյունկտուրայի գնահատականներով, հաղորդում է РБК–ն։

Ավելի վաղ` ապրիլին, Օբաման և նրա կին Միշելը հայտնել էին, որ 2013 թվականին իրենց եկամուտը կազմել է առնվազն 503 հազար 183 դոլար։ Որպես նախագահ` Բարաք Օբաման տարեկան ստանում է 400 հազար դոլար։

Իր հաշվետվությունում նա հայտնել է, որ գրքերի հոնորարների և ներդրումների տեսքով իր եկամուտը 180 հազարից մինչև 482 հազար դոլարի միջակայքում է։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Օբաման տիրապետում է բաժնետոմսերի, որոնց արժեքը գնահատվում է 1.95 մլն դոլարից մինչև 7.15 մլն դոլար

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

04.03.2013 12:27

Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հրամանագիր է ստորագրել ամերիկյան բյուջեի ծախսային հոդվածների սեկվեստրի ծրագիրը գործողության մտցնելու մեկնարկի մասին։ Սպիտակ տան հայտարարության մեջ մատնանշված է, որ պետության ղեկավարը ստիպված էր դիմել նման քայլի Կոնգրեսի ներկայացուցիչների հետ բանակցությունների հերթական ձախողումից հետո, հաղորդում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Օբաման գործարկեց «հիվանդագին» սեկվեստրը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

14.01.2013 11:52

Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հրաժարվել է 1 տրլն դոլարանոց պլատինե դրամ հատել, որպեսզի այդպիսով լուծի պետական պարտքի լիմիտի բարձրացման խնդիրը։ Ամերիկյան օրենքների համաձայն` Սպիտակ տունն իրավունք չունի առանց Կոնգրեսի համաձայնության «միացնել տպագրական հաստոցը», սակայն այդ օրենքը չի տարածվում մետաղադրամների թողարկման վրա, հաղորդում է РБК–ն։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արդար խաղալ. Բ. Օբաման հրաժարվել է $1 տրլն արժողությամբ մետաղադրամ հատել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Չորեքշաբթի Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

15.11.2012 12:27

Չորեքշաբթի Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

Չորեքշաբթի համաշխարհային արժույթների մեծ մասի նկատմամբ դոլարի փոխարժեքն աճել է, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստակամություն է հայտնել հանրապետականների հետ փոխզիջումներ փնտրել հարկաբյուջետային քաղաքականության հարցերում, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Չորեքշաբթի Բարաք Օբամայի հայտարարությունների հիման վրա դոլարը թանկացել է համաշխարհային արժույթների նկատմամբ

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024