օպերատոր թեմյով բոլոր նորությունները

Կոնվերս Բանկը հաշվարկային օպերատոր է դարձել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումում

03.11.2015 21:34

Կոնվերս Բանկը հաշվարկային օպերատոր է դարձել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումում

ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն դարձել է արժեթղթերի հաշվարկային համակարգի անդամ, որով բանկին շնորհվել է դեպոզիտար համակարգի հաշվի օպերատորի և կարգավորվող շուկայի հաշվարկային համակարգի անդամի (ԿՇՀՀԱ) կարգավիճակ, հայտնում է NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի մամուլի ծառայությունը։

Հաղորդման համաձայն, Այսուհետ Կոնվերս Բանկի հաճախորդներին հասանելի կլինեն «Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիա» ԲԲԸ (ՀԿԴ) ծառայությունները, մասնավորապես՝ արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները:

ՀԿԴ-ն 2013թ.-ի մարտից անցում է կատարել դեպոզիտար համակարգի նոր մոդելի, ըստ որի բաժնետոմսերի ռեեստրի վարման և արժեթղթերի պահառության հետ կապված բոլոր ծառայությունները հաճախորդներին մատուցվում են հաշվի օպերատորների՝ ՀԿԴ-ի հետ համապատասխան պայմանագրեր կնքած ներդրումային ընկերությունների և բանկերի միջնորդությամբ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կոնվերս Բանկը հաշվարկային օպերատոր է դարձել Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիումում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024