օտարերկրացի թեմյով բոլոր նորությունները

ՀՀ–ում արգելել են օտարերկրացիների մուտքը

07.04.2020 23:30

ՀՀ–ում արգելել են օտարերկրացիների մուտքը

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./Նովոստի-Արմենիա/. ՀՀ ԱԳՆ-ը հայտարարություն է տարածել ՀՀ սահմանային անցակետերով Հայաստանի տարածք օտարերկրացիների մուտքի արգելքի մասին կառավարության որոշման վերաբերյալ: Այս մասին հաղորդվում է ԱԳՆ-ի պաշտոնական կայքում: 

Ապրիլի 3-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվել է «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշում, որի համաձայն արգելվում է սահմանային անցակետերով օտարերկրացիների մուտքը Հայաստան՝ անկախ ժամանման վայրից: Փոփոխությունը կատարվել է՝ հաշվի առնելով, որ կորոնավիրուսային վարակի աշխարհագրական տարածումն այլևս չի սահմանափակվում համաճարակաբանական լարված իրավիճակ ունեցող երկրներով և ներառում է աշխարհի գրեթե բոլոր երկրները (տարածքները)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, 146, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ–ում արգելել են օտարերկրացիների մուտքը

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024