ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ թեմյով բոլոր նորությունները

Տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվել են

01.04.2010 11:45

Տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվել են

ԵՐԵՎԱՆ, 1 ապրիլի. /ԱՌԿԱ/. 2008 թ.-ի համեմատ՝ Հայաստանի տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների հոսքը 2009 թ.-ին կրճատվել է 25,6 տոկոսով՝ հասնելով 935,5 միլիոն դոլարի (առանց հաշվի առնելով պետական կառավարման մարմինների և բանկային հատվածի կողմից ստացված վարկերը):

Այս մասին «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից: Միաժամանակ նշված ժամանակահատվածում ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 732,1 միլիոն դոլար, ինչը 26,9 տոկոսով պակաս է 2008 թ.-ի ցուցանիշից:

Այսպիսով, Հայաստանի իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումների հոսքի ընդհանուր կառույցում հաշվետու ժամանակահատվածում 78,3 տոկոսն ուղղակի ներդրումներն են՝ 2008 թ.-ի 79,6 տոկոսի համեմատ:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Տնտեսության իրական հատված կատարված օտարերկրյա ներդրումները կրճատվել են

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
24.04.2024