Օրգանական արտադրանքի հավաստագրում թեմյով բոլոր նորությունները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագրի հայտերի ընդունումը

07.10.2016 17:51

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագրի հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) հետ համատեղ, հոկտեմբերի 7-ից սկսում է «Օրգանական  արտադրանքի հավաստագրման»  երկրորդ անվճար ծրագիրը, հաղորդում է բանկի մամուլի ծառայությունը:

2015 թվականին մեկնարկած ծրագիրն ուղղված է Հայաստանում օրգանական արտադրանքի շուկայի զարգացմանն ու արտահանման խթանմանը՝ նախատեսված լինելով բոլոր այն փոքր և միջին տնտեսությունների համար, որոնք հետաքրքրված են օրգանական հավաստագրում ստանալու մեջ:

«Օրգանական  արտադրանքի հավաստագրման» ծրագրի 2016-2017թթ մրցույթին  մասնակցելու համար ծրագրով  հետաքրքրված տնտեսվարողները կարող են մինչև նոյեմբերի 7-ը բանկի պաշտոնական կայքէջից  ներբեռնել դիմում հայտը,  լրացնել այն և ուղարկել հայտում նշված էլեկտրոնային փոստին:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը սկսում է «Օրգանական արտադրանքի հավաստագրման» երկրորդ անվճար ծրագրի հայտերի ընդունումը

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024