ՕՐԵՆՍԳԻՐՔ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում

26.02.2010 19:12

ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում

ԵՐԵՎԱՆ, 26 փետրվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում բաժնետիրական ընկերությունների համար, ուրբաթ լրագրողներին ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը:

«Կորպորատիվ կառավարման օրենսգիրքը միայն փաստաթուղթ չէ: Դրա հետ մեկտեղ մենք մշակում ենք նաև դրա իրականացման մեխանիզմերը»,- ասաց Երիցյանը:
Երիցյանը հայտնեց, որ «Կորպորատիվ կառավարման օրենսգիրքն» արդեն պատրաստ է, և դրա սկզբունքները պարտադիր կլինեն պետական ընկերությունների, բանկերի, ֆոնդային բորսայում ներկայացված կազմակերպությունների համար:

«Մյուսներ կամ պետք է համապատասխանեն չափանիշներին, կամ բացատրեն, թե ինչու իրենց մոտ չի կարող ներդրվել կորպորատիվ կառավարումը»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ «այս կետը պահանջում է որոշ քննարկումներ»:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, Նորություններ, Տնտեսական | Comments Off on ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունը կորպորատիվ կառավարման մեխանիզմներ է մշակում

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024