օրենքներ թեմյով բոլոր նորությունները

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին

24.02.2016 20:55

ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին

ԵՐԵՎԱՆ, 24 փետրվարի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից տրամադրվող վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին, հայտնեցին ընկերության մամուլի ծառայությունից:

«Որոշ լրատվամիջոցներում հայտնվել է տեղեկատվություն այն մասին, որ ՎՏԲ-Հայաստան Բանկի ապառիկի դիմաց ամսական սպասարկման գումարը գերազանցում է ամսեկան տոկոսադրույքը և մայր գումարի մարման գումարը: ՎՏԲ-Հայաստան Բանկը  տեղեկացնում է, որ վերը նշվածը չի համապատասխանում իրականությանը»,-ասված է հաղորդագրությունում:

Բանկի և հաճախորդի կողմից կնքվող վարկային պայմանագրերը ներառում են վարկային պարտավորությանը վերաբերվող բոլոր պայմանները, այն է՝ ժամկետ, գումար, անվանական տոկոսադրույք, փաստացի տոկոսադրույք, կոմիսիոն վճարներ և այլն: Ինչպես նաև, որպես վարկային պահմանագրի հավելված, հաճախորդին տրամադրվում է վարկային պարտավորության մարման ժամանակացույց, որտեղ հստակ ներկայացված են վարկի՝ ըստ ժամանակացույցի մարման ենթակա գումարների մանրամասները:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկերի պայմանները համապատասխանում են սպառողական վարկավորման ոլորտում գործող ՀՀ օրենքներին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024