ՕՐ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

30.09.2013 14:58

ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների  միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը։

«Այս միջոցառման նպատակն է բնակչության կողմից անձնական ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացումը, քանի որ մենք կարծում ենք, որ այդ միջոցների կառավարումը լրջագույն հարց է ինչպես բնակչության կենսամակարդակի բարձրացման և սոցիալական այլ ծրագրերի իրականացման, այնպես էլ ֆինանսական միջնորդության աճի համար», – ասել է ՀՀ ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։ Այս կապակցությամբ նա կարևորել է ծրագրի հաջող մեկնարկն ու հույս է հայտնել, որ այն կդառնա ամենամյա։

«Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագիրը կանցկացվի Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում, ծրագրի միջոցառումները բաժանված են չորս թեմատիկ մասերի` ֆինանսներ երեխաների համար (որի շրջանակներում երեխաներն ու դպրոցականները ծանոթանում են ֆինանսական խնդիրների հետ), պարտք և վարկ (պարտքի կառավարում և նրա աղբյուրները, հիփոթեքային և այլ վարկեր), ապահովագրություն (ապահովագրության տեսակները, դրանց դրական ու բացասական կողմերը), ինչպես նաև ներդրումներ (դեպոզիտի գործառույթներ ու դրանց կառավարումը)։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024