ՕՖԻԴ թեմյով բոլոր նորությունները

Արդշինբանկը և OFID–ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

03.04.2015 11:31

Արդշինբանկը և OFID–ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

ԵՐԵՎԱՆ, 3 ապրիլի. /ԱՌԿԱ/. Արդշինբանկը և OPEC-ի միջազգային զարգացման հիմնադրամը (OFID) 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել, հայտնում է բանկի մամուլի ծառայությունը։

Վարկային պայմանագրի ստորագրումը կայացել է այս տարվա մարտի 31–ին Վիեննայում։ OFID-ի կողմից պայմանագիրը ստորագրեց գլխավոր տնօրեն  Սուլեյման Յասիր Ալ-Հերբիշը, Արդշինբանկի կողմից՝ վարչության նախագահ Մհեր Գրիգորյանը:

Հաղորդման համաձայն` վարկային միջոցները կուղղվեն փոքր և միջին ձեռնարկությունների կողմից փոքր հիդրոէլեկտրակայանների կառուցման և շահագործման ոլորտում իրականացվող նախագծերի ֆինանսավորմանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Արդշինբանկը և OFID–ը 10 մլն ԱՄՆ դոլարի վարկային պայմանագիր են ստորագրել

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024