ՕՖՇՈՐԱՅԻՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆ թեմյով բոլոր նորությունները

Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

02.05.2013 15:09

Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, 2 մայիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կառավարությունը խստորեն պետք է վերահսկի Հայաստանում ներդրումներ իրականացնող և ապրանքների արտահանմամբ ու իրացմամբ զբաղվող օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը, կառավարության նիստի ընթացքում հայտնեց վարչապետ Տիգրան Սարգսյանը։

«Այստեղ մենք ունենք լրջագույն ռիսկեր, որոնք կարող են հանգեցնել նրան, որ խուսափեն ֆինանսական պարտավորություններից և Հայաստանի առջև ունեցած պարտավորություններից»,– ասաց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունը նիստի ընթացքում քննարկեց խորհրդարանի պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Օֆշորային գոտիներում գրանցված ընկերությունների կողմից Հայաստանի լեռնահանքային արդյունաբերության ոլորտում գործառնությունների կարգավորման մասին» օրինագիծը և աննպատակահարմար համարեց դրա ընդունումը, քանի որ «օրինագիծն իրավաբանորեն վիճելի է»։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Կառավարությունը պետք է խստորեն վերահսկի օֆշորային ձեռնարկությունների գործունեությունը Հայաստանում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
19.04.2024