Ֆաստ Կրեդիտ Կապիտալ թեմյով բոլոր նորությունները

Ոստիկանությունը բացահայտել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը

25.06.2018 14:29

Ոստիկանությունը բացահայտել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 25 հունիսի. /ԱՌԿԱ/. Ոստիկանությունը բացահայտել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը։

Իչպես հայտնում է ոստիկանության մամուի ծառայությունը, ապրիլի 2-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել ատրճանակով և նռնակով զինված, դիմակավորված անհայտ անձի կողմից «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ» ՓԲԸ Ավանի մասնաճյուղում ավազակային հարձակում կատարելու և 6.341.000 դրամ (մոտ 13 150 դոլար) հափշտակելու մասին:

«Հունիսի 23-ին, ժամը 22.30-ին, ՀՀ ԱԱԾ և ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողներին է ինքնակամ ներկայացել 1989 թ. ծնված Հայկ Ա.-ն և հայտնել, որ նշված ավազակային հարձակումը կատարել է ինքը: Հայկ Ա.-ն ձերբակալված է», – նշվում է տարածած հաղորդագրությունում:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Ոստիկանությունը բացահայտել է «Ֆաստ Կրեդիտ Կապիտալ»-ում կատարված ավազակային հարձակումը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024