ՖԱՐՄ ԿՐԵԴԻՏ ԱՐՄԵՆԻԱ թեմյով բոլոր նորությունները

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012թ.-ին մինչև 70% ավելացնել վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը

30.11.2011 13:00

«Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012թ.-ին մինչև 70% ավելացնել վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը

ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի. /ԱՌԿԱ/. «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012 թ.-ին դինամիկ կերպով զարգացնել իր վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը՝ հասցնելով այն 70 տոկոսի, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրել է վարկային կազմակերպության գլխավոր տնօրեն Արմեն Գաբրիելյանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 31-ի տվյալներով «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» կազմակերպության ընդհանուր վարկային պորտֆելը (այդ թվում նաև լիզինգը) կազմել է շուրջ 2,3 մլրդ դրամ, իրականացված գործարքների թիվը՝ 1,054, իսկ հաշվետու ժամանակահատվածում հաճախորդների թիվը կազմել է 890:
«Ֆարմ Կրեդիտ Արմենիան» միակ կոմերցիոն կոոպերատիվն է երկրի ֆինանսական ոլորտում:

«Մեր կազմակերպությունը վարկեր է տրամադրում միայն գյուղական համայնքում գյուղատնտեսության, փոքր և միջին բիզնեսի զարգացման համար: Այս ոլորտում աշխատում են գրեթե ոչ բոլոր բանկերն ու վարկային կազմակերպությունները», - նշել է Գաբրիելյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Վարկային կազմակերպություններ | Comments Off on «Ֆարմ Կրեդիտ Արմենիա» ՈւՎԿ-ն մտադիր է 2012թ.-ին մինչև 70% ավելացնել վարկային և լիզինգային գործառնությունների պորտֆելը

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024