ֆերմերներ թեմյով բոլոր նորությունները

Ավելի քան 80 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել հայ ֆերմերներին լիզինգային ծրագրի շրջանակում

11.08.2017 16:00

Ավելի քան 80 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել հայ ֆերմերներին լիզինգային ծրագրի շրջանակում

ԵՐԵՎԱՆ, 11 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Գյուղատնտեսական տեխնիկայի լիզինգի օժանդակության ծրագրի շահառուներին օգոստոսի 11–ի դրությամբ տրամադրվել է 46 միավոր տրակտորներ և 36 միավոր այլ գյուղտեխնիկա, հայտնում է Հայաստանի գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայությունը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, այս պահին ծրագրին մասնակցում են «Ներդրումներ ՓՄՁ–ում», «CARD ԱգրոԿրեդիտ» ունիվերսալ վարկային կազմակերպությունները և «ԱԿԲԱ Լիզինգ» վարկային կազմակերպությունը։

Ծրագրի շրջանակում տնտեսվարող սուբյեկտները կարող են ձեռք բերել տարբեր մակնիշների տրակտորներ, կոմբայններ, տրակտորային ցանիչներ, գութաններ, հնձիչներ, կարտիֆիլատնկիչներ և այլ գյուղտեխնիկա։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ավելի քան 80 միավոր գյուղտեխնիկա է տրամադրվել հայ ֆերմերներին լիզինգային ծրագրի շրջանակում

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
16.04.2024