ՖԻԶԱՆՁ թեմյով բոլոր նորությունները

Ռուսաստանից Հայաստան ֆիզանձանց անունով 232,9 մլն դոլար է ստացվել

11.06.2010 14:28

Ռուսաստանից Հայաստան ֆիզանձանց անունով 232,9 մլն դոլար է ստացվել

ԵՐԵՎԱՆ, 11 հունիսի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկային համակարգի միջոցով 2010 թվականի հունվար-ապրիլին Ռուսաստանից ֆիզիկական անձանց անունով 232,9 մլն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ են ստացվել, ինչը  2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշի (208,1 մլն դոլար) համեմատ 11,9 տոկոսով ավելի է։

Այս մասին ասվում է ՀՀ Կենտրոնական բանկի կայքում տեղադրված ԿԲ 2010 թվականի ապրիլի ամենամսյա տեղեկագրում:

Միաժամանակ, Հայաստանից Ռուսաստան հաշվետու ժամանակահատվածում 41,21 մլն դոլար է փոխանցվել՝  2009թ.-ի նույն ժամանակահատվածի 32,5 մլն դոլարի դիմաց (26,8% աճ):

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, Նորություններ | Comments Off on Ռուսաստանից Հայաստան ֆիզանձանց անունով 232,9 մլն դոլար է ստացվել

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
29.03.2024