ՖԻԶԻԿԱԿԱՆ թեմյով բոլոր նորությունները

Ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է ստացվել 402.7 միլիոն դոլար

09.08.2010 15:43

Ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է ստացվել 402.7 միլիոն դոլար

ԵՐԵՎԱՆ, 9 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Հունվար-հունիսին Ռուսաստանից Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ստացվել են 402,7 միլիոն դոլարի ոչ առևտրային բնույթի միջոցներ, ինչը 11,5 տոկոսով ավել է 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի ցուցանիշից (361,1 միլիոն դոլար), նշվում է ՀՀ ԿԲ-ի 2010 թ.-ի հունիս ամսվա ամենամսյա ամփոփագրում, որը հրապարակված է ԿԲ-ի կայքում:

Հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից Ռուսաստան է փոխանցվել 69,3 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 50,8 միլիոն դոլարի համեմատ (36,4 տոկոսի աճ):

Արդյունքում հաշվետու ժամանակահատվածում Ռուսաստանից ստացված միջոցների մաքուր հոսքը կազմել է 333,3 միլիոն դոլար՝ 2009 թ.-ի նույն ժամանակահատվածի 310,3 միլիոն դոլարի համեմատ, այսինքն աճը կազմել է 7,4 տոկոս: Փաստորեն, Ռուսաստանին բաժին է հասել ֆիզիկական անձանց անունով Հայաստան փոխանցված բոլոր ոչ առևտրային բնույթի միջոցների 65,3 տոկոսը և հանրապետությունից կատարված բոլոր փոխանցումների շուրջ 22,2 տոկոսը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ, Տնտեսական | Comments Off on Ֆիզիկական անձանց անունով Ռուսաստանից Հայաստան է ստացվել 402.7 միլիոն դոլար

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
23.04.2024