ֆինանսական դերիվատիվներ թեմյով բոլոր նորությունները

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում

07.04.2016 12:09

ՀՀ ԿԲ–ն ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում

ԵՐԵՎԱՆ, 7 ապրիլի./ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկը ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում, տեղեկացրեց ՀՀ–ում ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչ Թերեզա Դաբան Սանչեսը` մեկնաբանելով երկրում արժութային հեջավորման ռիսկերի ներդրման հնարավորությունը։

Նրա խոսքով` այս ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի աջակցությամբ։ «Հուսանք, որ մինչև տարեվերջ փաստաթուղթը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը», – ասաց Սանչեսը։

Նա ավելացրեց նաև, որ արժութային հեջավորման գործիքի ներդրման հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է Հայաստանում։ «Հեջավորումը կարևոր դեր է խաղում փոխարժեքի փոփոխականութունից պաշտպանվելու հարցում։ Զարգացած երկրների մեծ մասում հենց այս գործիքի շնորհիվ է, որ մարդիկ շատ չեն վախենում արժույթի տատանումից», – ասաց ԱՄՀ–ի մշտական ներկայացուցիչը։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Արժույթային շուկա, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ–ն ֆինանսական դերիվատիվների մասին օրենսդրություն է մշակում

Բանալի բառեր: , , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
20.04.2024