ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ թեմյով բոլոր նորությունները

Ֆինանսական կենտրոն Մոսկվայում. ձևն ու բովանդակությունը

31.08.2010 17:32

Ֆինանսական կենտրոն Մոսկվայում. ձևն ու բովանդակությունը

ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /ԱՌԿԱ/. Տնտեսության արդիականացմանը զուգընթաց պետության առանցքային խնդիրներից մեկն է դարձել Ռուսաստանի մայրաքաղաքում Միջազգային ֆինանսական կենտրոնի ստեղծման նախագիծը։ Փորձագետները նշում են, որ երկու խնդիրներն էլ սերտորեն կապված են միմյանց՝ ժամանակակից նորարար տնտեսությունը կարող է ներդրումային բում առաջացնել, ողջ աշխարհի կապիտալների ձգողության օբյեկտ դառնալ։ Առայժմ ռուսական իշխանություններին ամենից շատ մտահոգում է ապագա ՄՖԿ-ի ենթակառուցվածքային բազան ստեղծելը։

Տեխնիկական, ենթակառուցվածքային հարցերի լուծումից, միևնույն է, հնարավոր չէ փախչել, քանի որ ֆինանսական կենտրոնը վերացակն հասկացություն չէ, այլ՝ իրական քաղաք, որտեղ կենտրոնացած են միջազգային բանկերը և այլ ֆինանսական ինստիտուտները, որոնք միջազգային գործառույթներ են անցկացնում։ Այդ կառույցների տեղադրման համար հսկայական տարածքներ են հարկավոր։ Ասենք, որ հենց այդ նպատակների համար, այսինքն ՄՖԿ կառույցների տեղադրման համար, ժամանակին Նյու Յորքում երկվորյակ աշտարակներ կառուցեցին, իսկ Շանհայում ֆինանսական կենտրոնի նախագծի իրականացման ժամանակ 15 տարվա ընթացքում երկնաքերերի մի ողջ շրջան կառուցվեց՝ Պուդունը։

Մոսկվան նույնպես իր շրջանն ունի՝ Մոսկվա-Սիթին (ճիշտ է՝ այն դեռ վերջնական չի կառուցվել), որտեղ կարող են ֆինանսական ինստիտուտներ տեղավորվել։ Սակայն  աշխատանքների ավարտին դեռ շատ կա։ Բացի շենքերից, պետք է ավարտին հասցնել տրասնպորտային ենթակառուցվածքները։ Ի դեպ, Մոսկվայի իշխանությունները հասկանում են, որ քաղաքը ֆինանսական կենտրոնի վերածելը զարգացած տրանսպորտային ցանց է պահանջում, և պատրաստ են 2011թ.-ին ճանապարհային շինարարությանը 38 մլրդ ռուբլի հատկացնել։  Իսկ առաջիկա երեք տարվա ընթացքում այդ նպատակներին 140 մլրդ ռուբլի կուղղվի։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Նորություններ, Վերլուծություն | Comments Off on Ֆինանսական կենտրոն Մոսկվայում. ձևն ու բովանդակությունը

Բանալի բառեր: ,

Կարդալ ամբողջությամբ
ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին. Ջավադյան

05.03.2010 18:35

ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին. Ջավադյան

ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին, ասաց Կենտրոնական Բանկի ղեկավար Արթուր Ջավադյանը:

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՀՀ ԿԲ-ն հավատարիմ է մնում Դիլիջանը ֆինանսական կենտրոնի վերածելու գաղափարին. Ջավադյան

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
25.04.2024