ֆինանսական կրթում թեմյով բոլոր նորությունները

Կենտրոնական բանկը ֆինանսական կրթման թրեյներներ կպատրաստի

01.02.2018 15:18

Կենտրոնական բանկը ֆինանսական կրթման թրեյներներ կպատրաստի

ԵՐԵՎԱՆ, 1 հունվարի. /ԱՌԿԱ/. Հայաստանի կենտրոնական բանկը «Ֆինանսական կրթությունը գյուղական համայնքներում» և «Ֆինանսական կրթությունը դպրոցում» ծրագրերի շրջանակում հավաքագրում է ֆինանսական կրթման թրեյներներ: Այդ մասին հայտնում է կարգավորչի մամուլի ծառայությունը։

ՀՀ բոլոր մարզերից, Երևանից և Արցախից ընտրված դիմորդները ֆինանսական կրթման թրեյներների վերապատրաստման դասընթացը հաջողությամբ ավարտելուց հետո պետք է իրականացնեն անձնական ֆինանսների կառավարման վերաբերյալ դասընթացներ իրենց մարզի ուսուցիչների և գյուղական համայնքների բնակիչների համար:

Ֆինանսական կրթման թրեյնինգներ անցնելու հայտերն ընդունվում են մինչև փետրվարի 12–ը` [email protected]  հասցեով։ Թրեյներների պատրաստումը կսկսվի մարտին, իսկ թրեյնինգները կանցկացվեն 2018 թվականի ապրիլից նոյեմբեր։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ Новости, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on Կենտրոնական բանկը ֆինանսական կրթման թրեյներներ կպատրաստի

Բանալի բառեր: , , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
18.04.2024