ֆինանսական փաթեթ թեմյով բոլոր նորությունները

ՎԶԵԲ–ը 5մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին մասնավոր հատվածի վարկավորման նպատակով

30.09.2021 23:16

ՎԶԵԲ–ը 5մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին մասնավոր հատվածի վարկավորման նպատակով

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի./ԱՌԿԱ/. Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) 5 մլն ԱՄՆ դոլարի չափով ֆինանսական փաթեթ է տրամադրում Ինեկոբանկին Հայաստանում ՝ նպաստելու մասնավոր հատվածի անցմանը դեպի ավելի կայուն, ցածր ածխածնային և կլիմայակայուն գործելակերպ։ Նախագծին աջակցում է Եվրոպական միությունը (ԵՄ)՝ տրամադրելով 523,000 եվրո գումարի չափով խրախուսական դրամաշնորհներ, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

Փաթեթը ներառված է ԵՄ-ն՝ բիզնեսի համար-ՎԶԵԲ վարկային գիծ ծրագրում՝ խթանելով արտահանման ծավալը մեծացնելու ներուժ ունեցող տեղական փոքր և միջին ձեռնարկությունների (ՓՄՁ) հետագա վարկավորումը։ Այն կօգտագործվի կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության ներդրումների համար, ինչպես նաև ԵՄ չափանիշներին համապատասխան տեխնոլոգիաների և ծառայությունների արդիականացման համար՝ միաժամանակ խթանելով կանաչ տեխնոլոգիաների օգտագործումը: Սա տվյալ ծրագրի շրջանակում Հայաստանում ստորագրվող երրորդ նախագիծն է, որը ճանապարհ է հարթում, որպեսզի ավելի շատ տեղական ձեռնարկություններ կարողանան օգտվել ծրագրից։

Դիտումներ: 0

Բաժիններ՝ 122, Բանկեր @hy, Գլխավոր նորություններ, ժամի լուր, Նորություններ | Comments Off on ՎԶԵԲ–ը 5մլն դոլար կտրամադրի Ինեկոբանկին մասնավոր հատվածի վարկավորման նպատակով

Բանալի բառեր: , ,

Կարդալ ամբողջությամբ
Լրահոս
28.03.2024